Հասարակություն

Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձն ինքնասպան է եղել (տեսանյութ)

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: Այս մասին հայտնել էին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Դեպքի մասին առավել մանրամասներ կհայտնեն ավելի ուշ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 19_ին նռնակով զինված քաղաքացին ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք: ԶԼՄ_ների հետ զրուցում Մասիսի համանքապետի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանն ասել է, որ քաղաքացուն վնասազերծելու ուղղությամբ իրավապահները գործողություններ են կատարում: Համայքապետարանի շենքում գտնվող պահակն ու մաքրուհին անվնաս դուրս են եկել համայնքապետարանի շենքից: Քաղաքացին, ըստ համայնքի ղեկավարի տեղակալի, որևէ պահանջ չի ներկայացրել, գտնվում է ոչ սթափ վիճակում:

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը Ֆեսբուքի իր էջում հայտնել է, որ տեղեկանալով համայքապետարանում կատարվող իրադարձությունների մասին՝ վերադարձել է արձակուրդից:

Տեսանյութը՝ factortv-ի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *