Հասարակություն

Մայիսի 1-ից կհանվեն Covid-ի մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ ՀՀ մուտք գործելու (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստի օրակարգի զեկուցվող հարցերից մեկը նախատեսում է փոփոխություն կարանտինի մեջ։
 ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցեց, որ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության ընդամենը 144 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 32 տոկոսով, իսկ երեկ գրանցվել է ընդամենը 3 դեպք։
«Վերջին ամսվա ընթացքում նկատվում է նաև մահվան դեպքերի կտրուկ նվազում և 14 օրերի ընթացքում մենք ընդամենը մեկ մահ ենք ունեցել։ Հաշվի առնելով այս կայուն իրավիճակը և աշխարհում համավարակի նվազման տեմպերը՝ որոշում ենք կայացրել որոշ սահմանափակումներ հանել»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ սա տեղավորվում է իրենց ընդհանուր քաղաքականության մեջ։ 
Նախարարը տեղեկացրեց, որ հանվել է պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղակայված անցման կետերով մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշիչ թեստի հետազոտության սերտիֆիկատ և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը։
 «Այս որոշմամբ մայիսի 1-ից ՀՀ մուտք գործելիս որևէ պահանջ՝ կապված քովիդի հետ այլևս չի գործի։ Նույն կերպով հանվել է նաև քրեակատարողական հիմնարկներում նաև Զինված ուժերում սահմանափակումները արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջը չի գործի»,-ասաց Անահիտ Ավանեսյանը՝ տեղեկացնելով, որ նախարարի հրամանում ևս փոփոխություններ է նախատեսված, որի համաձայն սահմանափակումները ևս կթուլացվեն։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *