Հասարակություն

Մայիսի 25-ի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա 19։00-ին.դեսպանատուն

«Հայտնում ենք, որ մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 19։00-ին,-այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 24-ին (ժամը՝ 09։00-ից 22։00-ն) և մայիսի 25-ին ժամը՝ 09։00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ավիատոմսի արժեքը՝ 13.000 ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (1կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (1 կտոր)։ Նշենք, որ մինչև 2 տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Հերթագրված քաղաքացիների ցուցակը հղումով։ Հաշվառումը կմերնարկի մայիսի 25-ին, ժամը՝ 16։00-ին»,- գրված է դեսպանատան էջում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *