Հասարակություն

Մայիսի 29-ին և 30-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթներ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ս/թ. մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը՝ Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):
Ս/թ. մայիսի 30-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը «Բելավիա» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։
Հարգանքով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *