Հասարակություն

Մազալու պատմություն

Մի խելոք մարդու հաջողվում է գլուխ բերել կեղտակորույս այգու փակ ու ժանգոտ դարպասը բացելու գործը։ Այգին բարեկարգելու համար որոշում է մի քանի նոր գործիքներ բերել, բայց նաև մեջի ցեխն ու աղբը մաքրելու համար փորձում է օգտվել այգու հին գործիքներից։ Մեկ էլ այգու ազատագրումը խրախուսողներից ու աջակիցներից մեկը, որ ներկայացնում է «մաքուր գործիք» խումբը, սկսում է ծղրտալ.
- Խի՞ էս էդ ցեխոտ լապատկով ցեխն ու աղբը մաքրըմ։ Խի էլ նորմալ գործիք չկա՞։
- Կա, բայց էս ցխոտ լապատկեն մաքրելու համար շատ էլ հարմար ա։ Եթե չստացվի, փոխելը կա ու կա։
- Յաաա, բա մոռացել ե՞ս, որ ցեխն այգին լցնողներն էդ լապատկեն էլ են օգտագործել։ 
- Չեմ մոռացել։ Բայց տե՛ս, հիմա սրանով այգուց փորձում եմ դուրս գցել էն աղբաթաթախ ու կոտրված լապատկեքը, որոնք էլ օգտագործելու չեն։ Հմի դու կոնկրետ էս լապատկի օգտագործման արդյունքից դժգոհ ե՞ս...
- Արդյունքը կապ չունի… Ես աշխարհով մեկ ծիկա էմ տալու, որ դու էդ ցխոտ լապատկին դեռ բանատեղ ես դնում։ Չես ջոգու՞մ...
- Ջոգում եմ՝ դու ի պաշտոնե «մաքուր գործիք» խմբի շահերից պտի ծիկա տաս... Այ, երբ որ այգին չմաքրելու հարցով ծիկա տաս, կանհանգստանամ ։)

Հ.գ. հիմա այգու մաքելը կախված ա նրանից, թե ծիկա տվողներն էդ մարդուն ինչքան են գործից կտրելու ;)

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *