Հասարակություն

Մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինծառայող Էրիկ Գասպարյանին (տեսանյութ)

Զինծառայող Էրիկ Գասպարյանի կողմից զորամասը ինքնակամ լքելու փաստը չպետք է ունենա իրավական հետևանք,-պնդում է նրա ներկայցուցիչ Հայարփի Սարգսյանը։

Ըստ նրա՝ առկա հանգամանքները բացառում են քրեական պատասխանատվությունը։ Թե ինչ հանագամանքների մասին է խոսքը, դեռևս չի բարձրաձայնում, քանի որ այս պահին ընթանում է ծառայողական քննություն․

«Միայն կարող եմ նշել հետևյալը, որ Էրիկ Գասպարյանը խնդիր է ունեցել։ Հենց այնպես 7-8 օր որևէ զիվոր չէր կարող անհետանալ։ Նաև Պաշտպանության նախարարության հայտարարություններն էին ինձ զայրացնում»։

Պաշտապանության նախարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին վստահ չէ՝ քրեական գործ կհարուցվի թե ոչ, բայց մի բան հստակ է՝ տեղի ունեցածը կապված չէ Կապանում գտնվող զորամասի ներքին խնդիրների հետ․

«Քննությունը ցույց կտա՝ ինչու է լքել զորամասը։ Կարող է տեղի է ունեցել ներքին խնդիրների, ապրումների, կարող է ընտանիքի, կարող է իր արժեհամակարգի կամ իր մոտ կողմոնորշումների պատճառով»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսյանյանը Պաշտպանության նախարարության կողմից մարդկային մոտեցում չի տեսնում: Նա ներկայացնում է զինծառայողի վիճակը.

«Նա նյարդային հիվանդություն է ունեցել և մեկուկես տարի ուշ է զորակոչվել,  նաև անձնական ողբերգություն է ունեցել։ Հայրը մեկ տարի առաջ մեքենայի մեջ այրվել է։ Այս ոչ մի բանը հաշվի չառնել և գրոհել զիվորի վրա, գրել, որ ինքը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի.... շարունակ երազում ենք չտեսնել այսպիսի անմարդկային հայտարարություններ նախարարության  կողմից»։

Իրավապաշտպանը տեղի ունեցածը դիտարկում է նմանատիպ  դեպքերի համատեքստում, ասում է՝  դրանք մեծ մասամբ կապված են զորամասի անառողջ մթնոլորտի հետ․

«Պաշտապանության նախարարությունը պետք է ընդունի և հանրությանը վստահեցնի, որ  տեղեկանում են այդ ամենին և կանխարգելում  կամ պատժում են, որ այդ անպատժելիության մթնոլորը վերացնեն բանակից, որը երբեք չի վերանում»։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը մինչդեռ վստահեցնում է՝ նախարարությունը հսկայական համակարգային քայլեր է անում բանակում՝ վերահսկելու միջանձնային հարաբերությունները։

Էրիկ Գասպարյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ զինծառայողին մեղադանք է առաջադրվել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *