Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորել են․ տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Ստանդարտ սցենարով… Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով»,– իր էջում գրել է նա։
Սարգսյանը խոստացել է ավելի ուշ ներկայացնել դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասները։
Հիշեցնենք` Երեմ Սարգսյանը երեկ առավոտյան հայտնել էր, որ Մխիթար Զաքարյանին բերման են ենթարկել։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ՀՀ ԿԸՀ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունը՝ Մեղրի համայնքի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու թույլտվություն տալու մասին:
Հուլիսի 9–ին Մխիթար Զաքարյանը հրաժարվել էր համայնքի ղեկավարի պաշտոնից և նշել, որ ամենայն հավանականությամբ կգնա խորհրդարան
0 Մեկնաբանություն