Հասարակություն

Մեկնարկել է «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշով երեխաների բուժման ծրագիրը

Հայաստանում և Արցախում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաների բժշկական սպասարկումն ապահովելու նպատակով  առողջապահության նախարարությունը մարտից «Մուրացան» հիվանդանոցային համալիրին և Արցախի Հանրապետությանը տրամադրում է դանիական «Նովո Նորդիսկ» կազմակերպության արտադրության կենսական նշանակության Սոմատոտրոպին աճի հորմոն դեղը` համապատասխան գրիչով: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Մասնագիտացված բժշկական կազմակերպություններում հաշվառված շուրջ 49 երեխայի՝ յուրաքանչյուրին անհրաժեշտ քանակով, ծրագրի շրջանակներում անվճար ու անխափան հատկացվում է կյանքի որակն ու կենսագործունեությունը բարելավող այս դեղը` համապատասխան գրիչով:

Սոմատոտրոպին աճի հորմոն դեղով բուժման ծրագիրը «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաներին հնարավորություն է տալիս հասարակության լիիրավ անդամ դառնալու և հաշմանդամությունից զերծ մնալու:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *