Հասարակություն

Մեր հեռախոսները լսում են․«Ռեստարտ»-ի ակցիան ԱԱԾ-ի դիմաց (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց «Ռեստարտ» նախաձեռնությունը ակցիա է իրականացնում։
Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի խոսքերով՝ դեռ ունենք այնպիսի ուժային կառույցներ, որոնցից ժողովուրդը վախենում է․
«Արդյոք քաղաքացիները պե՞տք է վախենան ԱԱԾ-ից, դատախազությունից ու դատարաններից, ոստիկանությունից, այն պարագայում, երբ նրանք ցանականում են, որ իրեց իրավունքները հենց այս կառույցների կողմից պաշտպանված լինեն»։
Պետրոսյանի խոսքերով՝ այս մարմինների անգործության պատճառով սոցցանցերում և դրանից դուրս տարածվում է ատելության խոսք և անպատժելիության մթնոլորտ, ինչից իրենք չեն վախենում․ «Հեղափոխությունից հետո շարունակում են արդիական մնալ այն խոսակցությունները, որ մեր հեռախոսները լսում են։ Բոլորի մոտ կա մտավախություն՝ սկսած քաղաքացիներից վերջացրած պետական պաշտոնյաներից»։
Դավիթ Պետրոսյանն ընդգծում է, որ իրենց  համար անընդունելի է, որ տարբեր ֆեյքերի հայհոյախառն գրառումները իրենք պետք է անտեսեն, նրա համոզմամբ՝ դրանք ֆեյքեր չեն, կոնկրետ մարդիկ են, ովքեր փորձում են մեր երկրում սերմանել ատելության մթնոլորտ, փորձում են քցել հեղափոխության արժեքը․
«ԱԱԾ-ն պարտավոր է քայլեր ձեռնարկել իմանալու՝ ովքեր են կանգնած այդ ֆեյքերի հետևում»։
Նախաձեռնության անդամներն ընդգծեցին՝  յուրաքանչյուր երկրում երբ հեղափոխություն է տեղի ունենում, շատ կարևոր է, որ նախկին ավտորիտար ռեժիմին ծառայած ուժային կառույցները նույնպես ենթակվեն  փոփոխության։
«Ադրբեջանցի վիդեոբլոգերի պատմությունը ցույց տվեց, որ КГБ-ների մոտ սովորույթ կա վիդոբլոգերներ պահելու, ու պատահական չէ, որ այդ վիդեոբլոգերների մոտ հայտնվում են շատ սենսացիոն տեղեկություններ, որոնք համեմվում են ստերով և մանիպուլացիաներով, արդեն կասկածից վեր է, որ այդ վիդեոբլոեգերները գործում են կոնկրետ անձնանց կոնկրետ կառույցների հովանու ներքո»,-նշում է Պետրոսյանը։
Նախաձեռնության անդամները թուղթ փոխանցեցին ԱԱԾ-ին, որպեսզի նրանք այդ թղթի վրա գրեն այն վիդոեոբլոգերների անունները, ովքեր, ըստ նախաձեռնության անդամների, գործում են ատելության խոսք և անպատժելիության մթնոլորտ տարածելու համար։
Հեռարձակումը՝ Factor.am-ի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *