Հասարակություն

Մի քանի անգամ ինքնասպանության փորձ արած անձը կրկին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմանում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ԱԻՆ հոգեբանության աջակցության բաժնի հոգեբանն ու ոստիկանական ծառայողները: Վերջիններս տևական ժամանակ փորձել են համոզել քաղաքացուն, որ չդիմի ծայրահեղ միջոցի:

Փրկարար-հոգեբանին և ոստիկանության ծառայողներին հաջողվել է համոզել, նրան դուրս են բերել անվտանգ վայր, ապա տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *