Հասարակություն

Մի քանի ժամ է՝ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու միջնորդության քննարկումը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, արդեն մի քանի ժամ է՝ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդության քննարկումը։

Նիստին, ըստ որոշ տեղեկությունների՝ Քոչարյանը չի մասնակցում։

Հիշեցնենք, որ Քոչարյանը կալանավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նրա, Խաչատուրովի, Օհանյանի եւ Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *