Հասարակություն

Մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հանրապետության տարածքում հունիսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան, 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում հունիսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *