Հասարակություն

Միայն Հանրային հեռուստառադիոընկերություններն ունեն պարտավորություններ

Ազգային ժողովում քննարկվում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց, թե որ հեռուստաալիքով և որքան ժամանակով է եթեր տրամադրվում ազգային փոքրամասնություններին։

Ի պատասխան Տիգրան Հակոբյանն ասաց, որ օրենքով սահմանված է միայն Հանրային հեռուստաընկերության  և ռադիոընկերության պարագայում, իսկ այլ հեռուստառադիոընկերություններն օրենքով որևէ պարտավորություն չունեն. «Իրենք անկախ են իրենց քաղաքականությունը վարելիս»։

Հանրային հեռուստատեսության «Առաջին» ծրագրով շաբաթը մեկ անգամ յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունների լեզվով ծրագրեր են հեռարձակվում, հանրային ռադիոընկերությամբ՝ շաբաթական 30 րոպե։

Արձագանքելով՝ Հասանովը խնդրեց Հակոբյանին ճշտել Հանրային հեռուստաընկերությամբ եթերի տրամադրման ժամանակահատվածը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *