Հասարակություն

«Միայնակ Գայլը» կհուղարկավորվի Եռաբլուրում

Արցախյան ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը, կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում։

«Մենք թույլտվությունը տվել  ենք»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Արայիկ Խանդոյանը մահացել է  հոկտեմբերի 10-ին՝ սրտի կաթվածից։ Նա պարգևատրվել է Արցախի և ՀՀ-ի «Արիություն», «Մարտական ծառայություն», «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով։ Սակայն, բողոքելով իշանությունների վարած քաղաքականությունից՝ 2015թ. հրաժարվել է այդ մեդալներից։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *