Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հերթական որոշումն է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հայաստանը կառավարությունը Բուզանդի 13 հասցեի նախկին բնակիչ, 83-ամյա քաղաքացի Յուրի Վադանյանին պետք է հատկացնի 1մլն 602 հազար եվրո որպես նյութական , իսկ 6 հազար եվրո էլ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Սա մինչ օրս ընդդեմ ՀՀ-ի կայացրած ամենամեծ գումարով որոշումն է։ Ըստ եվրադատարանի՝ խախտվել են արդար դատաքննության եւ սեփականության իրավունքները։ Ընդ որում՝ այս խախտումներն արձանագրվել են դեռեւս 2016թ հոկտեմբերի 27-ի որոշմամբ։
Այն ժամանակ դատարանը որոշել էր՝ փոխհատուցման հարցին անդրադառնալ հետագայում։ Յուրի Վարդանյանը պահանջել էր մոտ 10-մլն եվրոյից ավելի փոխահատուցում, ըստ նրա, այդքան է տվյալ պահին կազմել է հողի շուկայական արժեքը:
Նրա ընտանիքը բնակվել է 1 385 քառ. մետր չափեր ունեցող հողամասի վրա գտնվող տանը: Ի դեպ, սա այն հայտնի՝ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործն է,որով Եվրոպական դատարանի վճռում հիշատակվում էր նաև Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի անունը և գնահատական տրվում նրա գործողություններին…
Ըստ եվրադաատարանի՝ նա օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտելով արդար դատաքննության իրավունքը։
Այս գործի վերաբերյալ Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել նաեւ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
«Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Յ․ Վարդանյանն ըննդեմ Հայաստանի գործով վճիռը։ Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Յ․ Վարդանյանին վճարել 1,6 մլն եվրո փոխհատուցում։
Մի քանի հետաքրքիր դրվագ այս գործից։
Յուրի Վարդանյանը, ում գործի շրջանակներում, կառուսապատողի ներկայացմամբ, 5000 դոլար կաշառք է վերցրել դատավոր Մնացական Մարտիրոսյանը, Բուզանդի փողոցի «իրացված» տարածքի ամենամեծ հողակտորի եւ տան սեփականատերն էր: Մնացական Մարտիրոսյանի վճռով Յուրի Վարդանյանը զրկվել է հողամասի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից և գործը հայտնվել է դատարանների կարուսելում:
Այդ ընթացքում իրեն (կառուցապատողին) կանչել են ՀՀ նախագահի նստավայր, եւ այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն իրեն ստիպել է 100 հազար ԱՄՆ դոլար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Վճռաբեկ դատարանը որոշում կկայացնի հօգուտ Յ. Վարդանյանի, «Վիզկոնի» ձեռքից կխլեն կառուցապատման իրավունքը, իսկ իրեն կենթարկեն քրեական պատասխանատվության՝ դատավորներին կաշառելու, ավելի ստույգ՝ Արման Մկրտումյանին 200 հազար ԱՄՆ դոլար կաշառք առաջարկելու համար: Եվ երբ ինքը պահանջված գումարը՝ 100 հազար դոլարն ամբողջությամբ փոխանցել է հիմնադրամի հաշվեհամարին, 2 օր հետո Վճռաբեկ դատարանը Յ. Վարդանյանին սեփականության իրավունքից զրկել է»,- գրել է նա՝
0 Մեկնաբանություն