Հասարակություն

Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է. Արթուր Վանեցյան

ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է։ Այս մասին քիչ առաջ մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, աշխատանքները կկատարվեն կիմանաք»,-եզրափակեց Վանեցյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Միհրան Պողոսյանը Օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ: Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատարան է ներկայացվել ապրիլի 13-ին: ԴԱՀԿ նախկին պետը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մասին ՀՔԾ-ն այսօր է տեղեկացրել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *