Հասարակություն

Մինչև 1,6 մլն դրամ բիզնես դրամաշնորհ՝ 300 նպաստառու ընտանիքներին

Մինչև 1,6 մլն դրամ բիզնես դրամաշնորհ՝ 300 նպաստառու ընտանիքներից յուրաքանչյուրի համար
Ընտանիքների կենսամակարդակի բարձրացման նպաստների համակարգում ընդգրկված անձանց համար իրականացվում է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը, որով վերջիններիս հնարավորություն է տրվում անապահովության նպաստի կախյալությունից անցում կատարել ձեռնարկատիրական գործունեության։
Բազմափուլ ընտրություն անցած ընտանիքներից մի խմբի հետ արդեն իսկ կնքվել են մինչև 1,6 մլն դրամաշնորհ տրամադրելու պայմանագրեր։ Այդ գումարով ընտանիքները կստեղծեն սեփական բիզնեսն՝ իրենց կողմից մշակված ծրագրերի հիման վրա։ Մինչ այդ ընտանիքները մասնակցել են դասընթացների, ձեռք են բերել բիզնեսի կառավարման հմտություններ. վերջիններս նախնական փուլում ընտրվել են Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների և զբաղվածության մասնագետների կողմից՝ հաշվի առնելով ընտանիքի նպաստ համակարգում գրանցված լինելը (28 և ավել միավոր), 3 և ավելի երեխա կամ մինչև 5 տարեկան երեխա։ Դասընթացներին մասնակցել են Հայաստանի հինգ մարզերից (Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի) շուրջ 700 ընտանիք, որոնցից դրամաշնորհ կստանա 300–ը։
16 ընտանիքի հետ պայմանագրերի ստորագրման պաշտոնական արարողությանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։  

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *