Հասարակություն

ՄԻՊ-ը հոսպիտալում է՝ գերիների առողջական վիճակի ուսումնասիրման ու անհրաժեշտ այլ գործողությունների համար

Մեր աշխատակազմի բժշկի հետ միասին ներկա գտնվեցինք Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղաների մի մասի դիմավորմանը օդանավակայանում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում ենք` նրանց առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»,- գրել է Արման Թաթոյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *