Հասարակություն

Մոբռեսուրսից ո՞վ և ինչո՞ւ չի վճարվել․ պարզաբանում է Պաշտպանության նախարարը (տեսանյութ)

Այսօր չի վճարվել մոբռեսուրսի 3/4-ի աշխատավարձը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՊՆ Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին։

«Չեն վճարվել նրանք, ովքեր չեն ներկայացրել անձնական տվյալները և նրանք, ովքեր դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ և զորամաս չեն հասել, մենք համարում ենք, որ մինչև մարտի 1-ը կլուծենք հաշվառման խնդիրները և կվճարենք աշխատավարձերը»,-նշել է Հարությունյանը։

Ինչ վերաբերում է պատերազմ կամավոր մեկնածներին, նախարարարն ասել է, որ հենց ստանում են զորամասից տեղեկանք, անպայման վճարում են։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *