Հասարակություն

Մշակվում է ժամանցի վայրեր այցելելու համար պարտադիր պատվաստման կամ թեստավորման նախագիծ

Դիտարկում ենք ժամանցի վայրեր` համերգներ, ռեստորաններ այցելելու համար պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ մտցնելու տարբերակը, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին:

«Հիմա դրա վրա աշխատում ենք, հավաքագրում ենք փորձը, թե կարգավորման մեխանիզմներն ինչպիսին պետք է լինեն: Նախնական նախագիծը առաջիկայում` երկու շաբաթվա ընթացքում կլինի»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։ Ըստ նախարարի խոսքով ՊՇՌ թեստի ներկայացման 14-օրյա պահանջը կարող է կրճատվել։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *