Հասարակություն

Մտածեցի, միգուցե ապրիլմեկյան կատակ է. Կոնստանտին Օրբելյան (տեսանյութ)

Կոնստանտին Օրբելյանը երեկ  երեկոյան է իմացել  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման մասին, որը ստորագրել է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։

«Քանի որ ապրիլի մեկով է հրամանը տրված, մտածեցի, միգուցե ապրիլմեկյան կատակ է»,-ասում է  նա։

Անակնկալի եկած կոլեկտիվը դարձել է բռունցք և միահամուռ սատարում է  պարոն Օրբելյանին: «Վաղը ժամը չորսին մեզ մոտ ենք հրավիրել նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, որից հետո կորոշենք, թե որոնք կլինեն մեր հաջորդ քայլերը», – ասաց օպերային մեներգիչ, Լիպարիտ Ավետիսյանը:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *