Հասարակություն

«Մյուս անգամ չփորձե՛ք սպառնալ ՄԻՊ-ին»: Թաթոյանը՝ «Իմ քայլ»-ի պատգամավորին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եզրափակիչ ելույթով հանդես է եկել ԱԺ-ում։  Թաթոյանն իր հասցեին հնչած քաղաքական ելույթներին չի անդրադարձել, խոսել է մարդու իրավունքների կոնկրետ խնդիրներից։

Արման Թաթոյանը նախ նշեց, որ իր զեկույցը օբյեկտիվ է, դրական զարգացումների մասին մանրամասն գրված է ամեն ինչ։ ՄԻՊ-ը նկատեց, որ կարելի էր անդրադառնալ այնպիսի հարցերի, թե ինչո՞ւ են մարդիկ ամիսներով մոռացվում հոգեբուժարաններում, ինչո՞ւ մենք չունենք հոգեբույժների բավարար քանակ, ինչպե՞ս անենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաները գնան դպրոց և այլն։

Արման Թաթոյանը երկար ելույթ ունեցավ, անդրադարձավ պատգամավորների բարձրացրած բոլոր խնդիրներին։

Ելույթի վերջում Արման Թաթոյանն անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին, որն ավելի վաղ ելույթ էր ունեցել և որոշ հարցերում քննադատել ՄԻՊ-ին։

«Չհամարձակվե՛ք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ՄԻՊ-ի վրա։ Մյուս անգամ չփորձե՛ք իշխանական դիրքերից խոսել ՀՀ ՄԻՊ-ի հետ։ Մյուս անգամ չփորձե՛ք սպառնալ ՀՀ ՄԻՊ-ին։ Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները, ավելին՝ Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ ՄԻՊ-ը չի աշխատում կանոնադրությամբ։ Ես Ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ»,- ասել է Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *