Հասարակություն

Նա իմ վարչապետը չէ, որ ես նրա ներկայությամբ հոգեհանգստի կարգ մատուցեի. Միքայել արք. Աջապահյան. Հրապարակ

Ինչպես այսօր տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ մասնակցելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որը տեղի է ունենում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ հուշակոթողի մոտ:

Ուշագրավ էր, որ արարողակարգը այսօր չէր վարում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը, նրան փոխարինում էր մեկ այլ հոգևորական, ինչը ստիպեց մեզ՝ պարզել, թե ինչու է բացակայում Սրբազանը։ «Հրապարակը» կապվեց Շիրակի թեմի առաջնորդի հետ:

-Սրբազան, մեզ համար անսովոր էր Ձեր բացակայությունը, քանի որ երկար տարիներ շիրակցիները սովոր էին  Ձեր գլխավորությամբ անմեղ զոհերի հոգեհանգստի կարգը մատուցելու արարողությանը։

-Ձեզ համար պարզ չէ՞ր, թե ինչու այնտեղ չէի․․․

-Այսինքն՝ երկրի առաջին դեմքի ներկայությու՞նն էր պատճառը։

— Այո, նա իմ վարչապետը չէ, որ ես նրա ներկայությամբ հոգեհանգստի կարգ մատուցեի։

Կարճ պատասխանից հետո սրբազանը հույս հայտնեց, որ մեր երկիրը գոնե շուտով կունենա այնպիսի ղեկավար, որն ի զորու կլինի երկիրը դուրս հանել այս ծանր կացությունից։ Ի դեպ, առավոտյան Յոթ վերք եկեղեցում ժողովրդի համար պատարագն անձամբ Սրբազանն է մատուցել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *