ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի գրի եւ դպրության օրվա առթիվ այցելել է Սեւան քաղաքի թիվ 3-րդ դպրոց:
Քանի որ այսօր շաբաթ է Հայաստանի բոլոր դպրոցներում առաջին դասարանցիները ծաղիկներով ու փուչիկներով են եկել դպրոց:
Օրվա խորհրդով վարչապետը ուղերձ հղեց դպրոցականներին նկատել տալով, որ այսօր Նոր Հայաստանի 1-ին սեպտեմբերի 1-ն է, որը նոր էջ է Հայաստանի պատմության մեջ։
«Կարծում եմ՝ ամենակարևոր արձանագրումը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը։ Նոր Հայաստանում կարևոր է լինելու ոչ այն, ինչ անգիր ենք արել, այլ հմտությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Իսկ ուսուցիչներին ասաց, որ նրանք պետք է իրենց առջև խնդիր դնեն ոչ միայն ինչ-որ տվյալներ փոխանցելու, այլ երեխաներին պատրաստելու թռիչքի։
«Մենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին պետք է պատրաստենք թռիչքի՝ նոր վերելքների, բարձունքների հասնելու համար։ Այս դժվարին խնդրի համար պետք է կարողանանք միավորել մեր ուժերը։ Շնորհավորում եմ հաղթական ժողովրդի հաղթական երեխաներին, ովքեր նոր էջ են բացում Նոր Հայաստանում»,- հայտարարեց Ն. Փաշինյանը։
0 Մեկնաբանություն