Նոր ԸՕ-ի ջատագովներն իբրև փորձում են ավելի ժողովրդավարական դարձնել փաստաթուղթը, իսկ իրականում անում են ճիշտ հակառակը։ Դրա վառ վկայությունն է հետընտրական շրջանում կոալիցիաների կազմման հնարավորությունը։ Գործող օրենսգիրքը 6-օրյա ժամկետում հնարավորություն է տալիս արգելապատնեշը հաղթահարած ԲՈԼՈՐ ուժերին բանակցելու և խորհրդարանական կոալիցիա ձևավորելու համար։ Ըստ որում, եթե նոր կոալիցիա չի ձևավորվում, ապա 2-րդ փուլ անցած ուժերը կարող են մասնակցել նոր դաշինքով՝ միավորվելով արգելապատնեշը հաղթահարած ուժերի հետ։ Նոր Օրենսգիրքը սահմանափակում է 2 հնարավորությունն էլ։ Նախ կոալիցիա կազմելու հնարավորության համար տրվում է 14 օր ժամանակ, ԲԱՅՑ այդ հնարավորությունից կարող է օգտվել միայն առաջին տեղը զբաղեցրած ուժը և ըստ էության մյուս ուժերը այդ ընթացքում բանակցություններ վարելու իրավունք չունեն։ Ապա 7-օրյա ժամկետ է տրվում մյուս ուժերին։ Ստացվում է, որ հետպատերազմյան երկրում հետընտրական անորոշության ժամկետը երկարում է 15 օրով, իսկ առաջին ուժին տրվում է անբնական առավելություն։ Բացի այդ վերացվում է 2-րդ փուլում նոր դաշինք ձևավորելու հնարավորությունը, որն այս իրավիճակում բխում է միայն գործող իշխանությունների շահերից,- գրել է«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը:
Նոր Ընտրական Օրենսգիրքը միտված է գործող իշխանության համար բարենպաստ և չհիմնավորված առավելություններ ստեղծելուն .Դավիթ Խաժակյան




0 Մեկնաբանություն