Հաշվի առնելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որտեղ կասկածի տակ է առնվում դիահերձարաններում պահվող մասունքների ու դիակների ստույգ թիվը, ՀՀ ԱՆ-ը ևս 1 անգամ նշում է, որ խոսք չի կարող լինել նոր կամ «թաքցրած» դիերի ու մասունքների մասին: Հարկ է հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, զոհվածների հարազատները եղել են բոլոր դիահերձարաններում, և դիակների պահման հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել:
Նշենք, որ դատաբժշկական կենտրոնն ամեն ինչ արել է, որ հնարավորինս կարճ ժամկետում իրականացնի նույնականացման աշխատանքները, ինչպես նաև մշտապես կապի մեջ է եղել զոհվածների ծնողների ու հարազատների հետ:
Հաշվի առնելով Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում մայիսի 31-ի արձանագրված մասնավոր դեպքը, գերատեսչությունը ծառայողական քննություն է իրականացնելու՝ դիերի և մասունքների պահման պատշաճ պայմաններն ապահովելու հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար,- պարզաբանել են առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք ավելի վաղ համացանցում լուսանկարներ էին տարածվել Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում պարկերի մեջ փաթաթված զինվորների մասունքներից։
0 Մեկնաբանություն