Հասարակություն

Օպերայի աշխատակիցների ակցիան՝ ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի (տեսանյութ)

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը, ինչպես նաեւ աշխատանքից ազատել Նազենի Ղարիբյանին:

Քիչ առաջ  բողոքող աշխատակիցներին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները նկատել են տալիս, որ իրենց պայքարը համակարգի դեմ է, ոչ թե որեւէ անձի. «Հարցն այն է, որ մենք չենք պայքարում անձի դեմ, թե ով է լինելու Օպերայի թատրոնի տնօրենը, այլ պայքարում են այն համակարգի դեմ, որով տնօրենի ձեռքում են բոլոր կառավարման լծակները: Թատրոնում դա խանգարում է ստեղծագործական կյանքին»,- ասում է տենոր Լիպարիտ Ավետիսյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *