Հասարակություն

Ոստիկանապետը նվերներով էր եկել կառավարություն (տեսանյութ)

ՀՀ Ոստիկանությունն այսօր  նվերներ էր բերել կառավարության անդամներին։ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ, Ոստիկանությունը հայերեն-ֆրանսերեն զրուցարան նվիրեց գործադիրի անդամներին։

«Սա շատ լավ առիթ է մեզ համար, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Ես կարծում եմ, որ նոր Հայաստանում ՀՀ քաղաքացիները պետք է մի քանի օտար լեզու իմանան ու գագաթաժողովը լավ առիթ է, որ այս ուղղությամբ մեկ քայլ անենք», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Ոստիկանության աշխատակիցները եւս ունեն այս զրուցարանից։

«Այն ծառայողներն, ովքեր անմիջապես շփվելու են գագաթաժողովի հյուրերի հետ, ունեն դրանից», – ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *