Հասարակություն

Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

Փարիզում ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել: Ինչպես «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարված գրառմամբ հայտնում է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, հոգևոր արարողությունը տեղի է ունեցել Սբ Տիրամայր տաճարում: «Փարիզում Սբ պատարագ է մատուցվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և ոգեկոչվել է 1.5 միլիոն զոհերի հիշատակը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է դեսպան Տոլմաջյանը:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *