Հասարակություն

«Փաշինյանը թող ասի սխալվել եմ, Շանթը քաղբանտարկյալ չի, և մենք մեր անելիքը կիմանանք»

Շանթ Հարությունյանի աջակիցները ՀՀ դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում:

Նրանք պահանջում են վերանայել Շանթ Հարությունյան  և ընկերների գործը՝ արդարացման ակնկալիքով:

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը նշում է, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ,որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, ապա պետք է պատասխանատվություն ստանձնի իր խոսքերի համար.

«Հակառակ դեպքում, թող ասի, որ սխալվել է և Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ չէ և մենք մեր անելիքը իմանանք»:

Ակցիայի մասնակիցները ստորագրահավաք կազմակերպեցին և դիմումն ուղարկեցին ՀՀ  գլխավոր դատախազին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *