Հասարակություն

Փաստաբանների պալատն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի զոհված զինծառայողների ընտանիքներին

ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, հանձնառություն է ստանձնել օժանդակել մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կողմից հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելու հարցում:

Հատուցման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ստացմանն առնչվող իրավական խորհրդատվություն ստանալու համար զոհված զինծառայողի ընտանիքի՝ շահառու հանդիսացող անդամները (ծնող, կին/ամուսին, երեխա) կարող են դիմել ինչպես ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Երևանի նստավայր (հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք), այնպես էլ մարզային նստավայրեր:

Առանձին խնդրահարույց հարցերի հետ կապված ևս տրամադրվող իրավաբանական օգնության շրջանակներում կձեռնարկվեն հնարավոր միջոցները փաստաթղթավորումը պատշաճ կազմակերպելու կամ փաստաթղթային խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:

Իրավական խորհրդատվությունը տրամադրվում է անվճար հիմունքներով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *