Հասարակություն

Փլուզում Սիսիանի բժշկական կենտրոնում․shamshyan.com

Օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 10։55-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնի տնօրենից ահազանգ է ստացվել ԱԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, որ «Սիսիան» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել փլուզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։  Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանն ու ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Կարեն Սերոբյանը։  Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել կիրակի օրը, օգոստոսի 1-ին, ժամը 17։00-ի սահմաններում։ Փլուզման հետևանքով 2-րդ հարկի բետոնե պանելները պոկվել, ընկել են 1-ին հարկի բետոնե պանելների վրա։ Այնուհետև պանելները հայտնվել են նկուղային հարկում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճիշտ է՝ գլխավոր բժիշկ

Գրիգորյանը հայտնել է, որ փլուզումը եղել է «Սիսիան» բժշկական կենտրոնում, սակայն այդ կենտրոնը տևական ժամանակ է չի գործում, քանի որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կազմակերպել են շենքի հիմնանորոգման աշխատանքներ, և բարեբախտաբար, դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ հանգստյան  օրը, երբ ներսում աշխատակիցներ չեն եղել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *