Հասարակություն

«Փնտրում էին այն սարքերը, որոնցով գաղտնալսել էին մեր «անճարակ» պաշտոնյաներին». Ս. Հակոբյան

«Yerevan.today»-ի խմբագրությունում խուզարկությունը կատարվել է բազմաթիվ խախտումներով»,- ասաց «Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:

«Խուզարկությունը սկսել են առանց իմ փաստաբանի․ երբ որ փաստաբանը եկավ, ներս չէին թողնում՝ պատճառաբանելով ուշանալու հանգամանքը: Հետո՝ ինչ-որ մեկի հետ խոսելուց հետո փաստաբանին ներս թողեցին»,-ասաց նա:

Ըստ խմբագրի՝ նրանք փնտրում էին ոչ միայն նյութի շուտ տարածման ապացույցները, այլև այն սարքերը, որոնցով գաղտնալսել էին մեր «անճարակ» իրավական կառույցների ղեկավարներին:

«Սա միտված է մեր օրինակով «դաս տալ» ազատ ու հիմնավորված քննադատական խոսք հնչեցնող լրատվամիջոցներին: Սա անուղղակի պարտադրանք է ազատ մտածելն ու արտահայտվելը փոխարինելու ներքին գրաքննությամբ: Այս գործելաոճը մեզ հայտնի է դեռ սովետ միության տարիներից, որն իր գագաթնակետին հասավ 90-ականներին, երբ փակվում էին իշխանության տրամաբանության գծից շեղվող լրատվամիջոցներ»,-ասաց նա:

Սևակ Հակոբյանը մանրամասնում է․ տեսանյութի հղումը նրան ուղարկել են իր գործընկերները, նա պնդել է անմիջապես բեռնել և սղագրել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *