Հասարակություն

Փոփոխություններ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ ծրագրում

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ ծրագրում կատարվել են փոփոխություններ:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների դեպքում հիմք են ընդունվում 2019 թվականի վերջին հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և տեսակարար կշիռը:
 2020 թվականին հիմնադրված կամ 2020 թվականին գործունեության տեսակը փոխած միկրոձեռնարկատիրության սուբյեկտները շահառու հանդիսանալու համար պետք է https://dimum.ssa.am/ կայքում լրացնեն գործունեության հիմնական տեսակը կամավոր հայտարարագրելու մասին դիմում:
Շահառուները կարող են դիմել https://dimum.ssa.am/ կայքի միջոցով հուլիսի 3-ից: Վերջնաժամկետը՝ հուլիսի 15:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *