Հասարակություն

Պահանջում ենք հերքել լկտի սուտը՝ Սուքիասյանի թիկնապահների՝ անտառում մարդ ծեծելու մասին

Քիչ առաջ Սերժ Սարգսյանի ենթակայության տակ աշխատող Աննա Մկրտչյանը, ով, այսպես կոչված, «Պատիվ ունեմ» դաշինքով պատգամավորի թեկնածու է, կեղծիք է տարածել, թե իբր Սուքիասյանի թիկնապահները անտառում մարդ են ծեծել: Այս մասին հայտարարություն է տարածել Սուքիասյանի խոսնակը։ 

 «Պահանջում ենք այդ աղջկանից հերքել լկտի սուտը: Իրավապահներին կոչ ենք անում ուսումնասիրել սուտ մատնություն պարունակող այդ հայտարարությունը և նյութեր նախապատրաստել:

Տեղեկացնում ենք` այդ աղջնակի հայտարարությունը ծայրից ծայր կեղծիք է, լկտի հորինվածք, և նրանց նպատակը հերթական անգամ Խաչատուր Սուքիասյանի մասին սուտ լուրեր տարածելն է: Ստեր հորինելով ոչնչի հասնել չեք կարող, Հայաստանի քաղաքացին ձեզ լավ է ճանաչում:

Այդ կեղծ լուրը տարածած լրատվամիջոցներից պահանջում ենք տպագրել հերքում»,-նշել է նա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *