Հասարակություն

Պահեստազորի մայորը կրկին հացադուլ է հայտարարել

Հուլիսի 8-24-ը հացադուլ արած  պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը կրկին հացադուլ է սկսել։ «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ պատճառը կառավարության ոչ իրավաչափ  վերաբերմունքն է իր բարձրացրած խնդիրների վերաբերյալ (հեղ․ - մայորը պահանջում էմիանվագ փոխանցել զորացրվելուց հետո աշխատավարձի տասնհինգապատիկը, փոխհատուցում է պահանջում շաբաթ օրերին աշխատելու համար)։ 

Հուլիսի 24-ին   նրա հետ կապ էր հաստատել ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Խաչատրյանի փոխանցմամբ՝ Կարապետյանն ասել էր, որ խնդրի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունից և Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանից տեղեկացված է։ «Ասաց, որ վաղը ՊՆ-ն ինձ պատասխան կտա, ու խնդրեց, որ հացադուլից դուրս գամ»,- նշել էր Խաչատրյանը։

Առավել մանրամասն՝ Ա1+-ից

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *