Հասարակություն

Պատերազմ սկսելիս՝ Ադրբեջանը հաշվի էր անգամ 2001-2002թթ.-ին քիչ ծնունդներ ունենալու հանգամանքը. Բագրատ Ասատրյան (տեսանյութ)

1994-98թթ․ ՀՀ ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը գտնում է, որ առաջիկա 3-4 տարիներին մենք չենք կարողանա վերականգնել տնտեսական այն մակարդակն, ինչը կար 2019թ․-ին։ Իսկ այս տարվա կտրվածքով նա կանխատեսում է 8 %-ից ավելի տնտեսական անկում։

«Ա1+»-ի հետ զրույցում Բ․Ասատրյանն անդրադարձել է նաև ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես 17 կուսակցությունների ստեղծած Հայրենիքի փրկության շարժմանն ու ասել, որ չի տեսնում, որ նրանք ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծում են առաջարկում։

«Ասում են Նիկոլը վատն է, գնա, մենք գանք։ Բայց կներեք, ո՞րն է ապագայի ձեր պատկերացումը։ Առայժմ ես նախկինից տարբերվող որևէ տարբերակ չեմ տեսել»,- ասում է նա։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը համարում է այն, որ նա ունենալով ժողովրդական մեծ աջակցություն՝ չգնած խնդիրների լուծմանը։

Անդրադառնալով Արցախյան պատերազմին՝ տնտեսագետը շեշտել է, որ մենք պետք է գնանք խաղաղության հասնելու ճանապարհով, հակառակ պարագայում՝ դատապարտված ենք։

Ի դեպ Բ․Ասատրյանը համոզված է, որ Արցախյան պատերազմը ծրագրավորված էր և միանշանակ է, որ հիմքում հաշվարկներ էին։

«Ի դեպ, հաշվարկների հիմքում եղել է նաև ժողովրդագրական վիճակը։ Հայաստանում ծնունդների ամենացածր թիվը եղել է 2001-2002թթ․՝ մոտ 30.000 երեխա, մինչդեռ, վերջին տարիներին, տարեկան միջինը 40.000-ից ավելի է եղել։ Իսկ այդ թվականներին 1/4-դից պակաս ծնունդ ենք ունեցել»,- հավելել է տնտեսագետը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *