Անհայտ բացակայող ճանաչվելու համար պետք է, որ 1 տարի նրա մասին տեղեկություն չլինի, սակայն հիմա այդ ժամկետը կրճատում ենք՝ դարձնելով 3 ամիս և հետադարձ ուժով տարածում ենք այն: Այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտնել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշել է, որ անհայտ ճանաչված լինելու հիմքով հարազատները կարող են հատուցում ստանալ:
Կառավարության նիստում ՀՀ ոստիկանապետն էլ նշել է տեսանկարահանման սարքերով առաջացած տուգանքների մասին: Որոշում կայացվել է համաներում կիրառել առաջացած տուգանքների վրա: Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այսպիսի որոշում են կայացրել՝ ելնելով օրեր առաջ իրեն բարձրացրած հարցից:




0 Մեկնաբանություն