Հասարակություն

Պատգամավորական առաջին մանդատը հանձնեց 103-ամյա տատիկը՝ ՀՀ ամենատարեց ընտրողը

ՀՀ նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներն այսօր հանդիսավոր արարողության ժամանակ ստացան պատգամավորական մանդատները: Առաջինը շնորհեց դեկտեմբերի իննի ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ամենատարեց ընտրողը՝ Սարահարթ համայնքի բնակիչ, 103-ամյա Բավական Փիլոյանը: Նա հանձնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի մանդատը: «Այս կերպ շնորհելով մանդատներ՝ ցանկանում ենք լրացուցիչ անգամ ընդգծել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված՝ ուղղակի ընտրական իրավունքի ինստիտուտի բովանդակությունը»,- ընդգծեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Պատգամավորներին մանդատները հանձնեցին նաեւ ամենաերիտասարդ ընտրողները, ում 18 տարին լրացել է դեկտեմբերի 9-ին: Հիշեցնենք, որ նորընտիր ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքն ունի 88, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստանը»՝ 18 պատգամավոր: 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *