Հասարակություն

Պատժամիջոցներ՝ հակամրցակցային վարքագիծ դրսևորած փոխանակման կետերի նկատմամբ.ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ 2021 թվականի հոկտեմբերի 5-ից ի վեր տևական ժամանակ ՀՀ արտարժույթի շուկայում նկատվել են հակամրցակցային համաձայնության և գնային չարաշահման դրսևորումներ: Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի շարք փոխանակման կետեր, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, կայացրել են հակամրցակցային համաձայնություն և սահմանել հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի, ՌԴ ռուբլու և եվրոյի մեծածախ առուվաճառքի միասնական փոխարժեքներ: Համաձայնեցված փոխարժեքները հրապարակվել են rate.am տեղեկատվական հարթակում, ինչն ազդել է այլ փոխանակման կետերի գնորոշման վարքագծի վրա՝ հանգեցնելով նշված արժույթների մասով ՀՀ դրամի նկատմամբ փոխարժեքի ոչ օրինաչափ շեղումների:

Արձանագրված խախտումների առնչությամբ համապատասխան փոխանակման կետերի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ՝ նախազգուշացման, տուգանքի և լիցենզիայի գործողության ժամանակավոր կասեցման տեսքով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *