Հասարակություն

Պավլիկ Մանուկյանն ազատ կարձակվի

Քիչ առաջ դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին։

Մանուկյանն ազատ կարձակվի, երբ դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցվի սահմանված մեկ միլիոն դրամ գրավի վճարը։

Պավլիկ Մանուկյանը հուզվեց և չկարողացավ խոսք ասել իր մարտական ընկերոջ՝ Միայնակ Գայլի մասին։ Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց, որ անազատության մեջ գտնվող Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը մասնակցեն Խանդոյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը։

Այս պահին քննարկվում է միջնորդությունը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *