Հասարակություն

Պայքարը ստվերի ու կաշառակերության դեմ լինելու է շարունակական. Վանաձորի ԲԿ տնօրեն

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը ֆեյսբուքայն էջում տեղեկացնում է.

 «Համակարգված, հաջողված, թիմային աշխատանքի, արդյունավետ կառավարման և հաղթանակների լավագույն օրինակներից:

Հարգելի ընկերներ, վանաձորցիներ, լոռեցիներ,

ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեն՝ www.petekamutner.am հրապարակել է Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2020 թվականի III (երրորդ) եռամսյակի (հունվար-սեպտեմբեր) ամփոփ արդյունքներով:

Ուրախ եմ, որ պատիվ ունեմ պաշտոնապես Ձեզ տեղեկացնել, որ «Վանաձորի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ն այդ ցանկում զբաղեցնում է՝ 382-րդ տեղը՝ 2020 թ., հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե վճարելով ընդհանուր՝ 330.682.000,00 ՀՀ դրամ հարկեր:

Համեմատության համար ավելացնեմ նախկին տարիների նույն ժամանակահատվածների՝ III եռամսյակների ընթացքում զբաղեցրած տեղը և վճարված հարկերը:

2020 թ. (հունվար-սեպտեմբեր) - 382-րդ տեղ, վճարվել է՝ 330.682.000,00 ՀՀ դրամ հարկեր,

2019 թ. (հունվար-սեպտեմբեր) - 512-րդ տեղ, վճարվել է՝ 249.752.300,00 ՀՀ դրամ հարկեր,

Հիշեցնեմ, որ 2019 թ. հունվարի 15-ին նշանակվել եմ «Վանաձորի ԲԿ» տնօրենի Ժ/Պ,

2018 թ. (հունվար-սեպտեմբեր) - 631-րդ տեղ, վճարվել է՝ 164.255.700,00 ՀՀ դրամ հարկեր:

Այսինքն՝ 2019թ. համեմատ նույն հաշվետու ժամանակահատվածում «Վանաձորի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ը, որպես խոշոր հարկատու, բարելավել էր իր դիրքը 130 կետով՝ ՀՀ պետբյուջե վճարելով նախորդ տարվա համեմատ ավել 80.929.700,00 ՀՀ դրամ հարկեր։

Իսկ ընդհանուր իմ պաշտոնավարման ժամանակահատվածում – 249 կետով, նույն հաշվետու ժամանակահատվածի համար, ՀՀ պետական բյուջե վճարելով 2018 թ. համեմատ ավել՝ 166.426.300,00 ՀՀ դրամ հարկեր։

Հարկ է նշել, որ «Վանաձորի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ- 2019թ. ամփոփ արդյունքներով ՀՀ-ում առաջինն էր մարզային բժշկական բուժհաստատություններից:

Սա շատ լավ նորություն և ցուցանիշ է բոլորիս համար:

Աղբյուրը՝ http://www.petekamutner.am:

P.S. ավելացնեմ նաև, որ իմ նշանակման իսկ օրվանից սկսված և իմ կողմից իրականացվող պայքարը՝ ստվերային, ապօրինի դրամաշրջանառության, «գրպանից դուրս վճարումների», կաշառակերության, «откат»-ների, շորթումների, խարդախությունների և զանազան անօրինական ուղղորդումների դեմ լինելու է շարունակական, ուժգին և անընդհատ։

Այո, ես նաև համակարծիք եմ այն մտքի հետ, որ բժիշկները և բուժաշխատողները այսօր կատարում են ֆանտաստիկ մեծ ծավալի ծանր, բարդագույն և պատասխանատու, գերծանրաբեռնված աշխատանք և պետք է բարձր վարձատրվեն և ապրեն արժանապատիվ պայմաններում, սակայն այդ բարձր վարձատրությունը և բոլոր եկամուտները անկասկած պետք է լինեն ՕՐԻՆԱԿԱՆ, այլ տարբերակ գոյություն չունի։

Ես խոստացել և պարտավորվել եմ իմ պաշտոնավարման ընթացքում դա իրականություն դարձնել:

Շնորհակալություն, առողջ և անփորձանք եղեք»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *