Հասարակություն

Պետք է քրեականացվի. Կեղծ դիպլոմային աշխատանքով ստանում են օրինական դիպլոմ. Արմեն Եղիազարյան

Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված Գովազդի մասին օրենքում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը դիմելով նախագծի հեղինակին՝ հարցրեց. «Խնդիրը շատ խորքային է, և միայն գովազդը փակելով՝ խնդիրը չի լուծվի: Չե՞ք կարծում, որ այդ պրոցեսը պետք է քրեականացնել»:

Նրա խոսքով՝ կեղծ դիպլոմ, կեղծ ատեստատ գնելը քրեական արարք է. «Այս դեպքում կեղծ դիպլոմային աշխատանքով օրինական ճանապարհով ստանում են դիպլոմ, արդյունքը նույնն է»:

Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *