Հասարակություն

Պետությունը 210 մլն դրամ է հատկացնում անպտղություն ունեցող զույգերի բուժօգնության համար (տեսանյութ)

Կառավարությունն օրերս հաստատել է անպտղություն ունեցող զույգերի  բժշկական օգնության և ծառայությունների մատուցման կարգը, որի համար բյուջեից հատկացվել է 210 մլն դրամ։

Ծրագրից կարող են օգտվել 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ զույգերը, զինծառայողները կամ զինծառայողներին հավասարեցված անձինք, անապահովության համակարգում ընդգրկված 30․01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող այն նպաստառուները, երբ զույգերից մեկը ունի հաշմանդամության խնդիր․ այս մասին տեղեկացրեց Մայրական և վերարտադրողական 

առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։

Ծրագրում ընդգրկված են նաև Կառավարության որոշումով հաստատված սոցիալական արտոնություն ստացող սահմանամերձ 38 համայնքները, ինչպես նաև զինծառայության ընթացքում զինվոր որդի կորցրած ծնողները։

«Եթե շահառուն ունի նշյալ կարգավիճակներից մեկը, դիմում է Երևան քաղաքում գործող վերարտադրողականության լիցենզիա ունեցող 5 կազմակերպություններից որևէ մեկին»,- ասաց նա։

Մանրամասն՝ Ա1+_ից

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *