Հասարակություն

ՊՆ-ն հերքում է մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքում է մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը: Ստեփանյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Ստեփանյանը: Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին: Ավելի վաղ, ՊՆ-ն հերքել էր նաև ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կողմից ազատման դիմում գրելու մասին տեղեկությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *