Հասարակություն

«Պոբեդա»-ն կդադարեցնի՞ թռիչքները դեպի Գյումրի

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռվանից դադարեցնելու է դեպի Գյումրի չվերթները: Ըստ տարածված տեղեկության՝ ռուսական ընկերությունն իր այդ որոշումը պատճառաբանել էր «Շիրակ» օդանավակայանում վառելանյութի պարբերաբար թերլիցքավորմամբ:  

«Ա1+»-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի օգնական Լիլիթ Աղաբեկյանը նշեց, որ լուրը կոմիտեի համար ևս անակնկալ էր։ Սակայն կոմիտեի ներկայացուցիչները խոսել են ընկերության հայաստանյան ներկայացուցչի հետ։ Նա նշեց՝ ըստ իրենց հայտնած տեղեկության՝ խնդիրն արդեն լուծվել է։

Լիլիթ Աղաբեկյանի խոսքով՝ այսօր տեղի կունենա հանդիպում ՝ բոլոր կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկումից հետո միայն հայտնի կդառնան այլ մանրամասներ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *