Հասարակություն

Պողոս Պողոսյանի սպանության ականատեսը մանրամասներ է պատմել (տեսանյութ)

Սահմանադրական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դռնփակ նիստը։

ՍԴ-ի շենքի առջեւ եւս բազմամարդ է, այստեղ են հավաքել Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմադիրները։

Սահմանադրական դատարանի մոտ էր նաեւ փաաստաբան Լուսինե Հակոբյանն իր վստահորդի հետ, ով Պողոս Պողոսյանի սպանության ականատեսն է։

Սթիվեն Նյուտոնը մանրամասներ ներկայացրեց 2001 թվականին «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանությունից։

«Մի խումբ ընկերների հետ այնտեղ էի, երբ ներս մտան Ռոբերտ Քոչարյանն ու Շառլ Ազնավուրը։ Երբ Քոչարյանն արդեն հեռանում էր, նրան մոտեցան երկու անձ, կարծես նրա գյուղից էին»,- պատմեց նա՝ նշելով, որ երբ ինքը գնացել է զուգարան, տեսել է, թե ինչպես են Քոչարյանի թիկնապահները ծեծում այդ երկուսին։

«Թիկնապահներից մեկին, ում անունը Կուկու էր, հրեցի։ Ծեծվածի մարմինը զուգարանից դուրս էր, ակնհայտ էր, որ ծեծված է։ Կինս եկավ իմ հետեւից, որովհետև անհանգստացած էր։ Աստիճանների գլխին տեսա նախարար Դավիթ Հարությունյանին, սակայն նա հեռացավ»։

Նյուտոնը պատմում է, որ դեպքից հետո քանի որ երկրից պետք է մեկներ, գնացել է Ռումինիայի դեսպանատուն եւ հայտարարություն գրել, ուղարկել դատարան։

«Սակայն դատարանը դա չընդունեց, քանի որ անգլերեն էր գրված։ Նամակի պատճենն անցած տարվա հոկտեմբերին ուղարկել եմ նաեւ Նիկոլ Փաշինյանին, սակայն դեռ պատասխան չեմ ստացել»,- ասաց նա։

Դիտել 47-րդ րոպեից

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *