Հասարակություն

«Պուճուրը». Վանաձորում համատարած բնույթ է կրում կեղծ խախտումների արձանագրությունը

Օգտատեր Դավիթ Գյուլզադյանի էջից:

Քիչ առաջ ընկերս` Սամվել Լազարյանը (Samvel), որին խնդրել էի իր մեքենայով ինձ քաղաքի կենտրոնից տուն հասցնել, բորբոքված ու վիրավորված պատմեց զանգիցս անմիջապես առաջ գլխին եկածը:

Ուղևորը կողքին նստած` մեքենան վարելիս է լինում հարկավոր ուղղությամբ, մեկ էլ պարեկը կանգնեցնում է: Մոտենում է կրտսեր սերժանտ Լևոն Աբրահամյանը, տեղեկացնում, թե վարորդն ամրագոտին չի կապել: Անակնկալի եկած` ընկերս ցույց է տալիս կապած ամրագոտին` հարցնելով.

– Սրա հետ ե՞ս:

Պուճուր սերժանտը պատասխանում է.

– Հա, նոր քցեցիր:

Սամվելը թե`

– Նոր չգցեցի, գցած էր:

Պուճուրն էլ թե`

– Ես չտեսա:

Կողքի ուղևորն է միջամտում.

– Տղա ջան, դու չտեսար, ե՛ս տեսա: Ինչ մեքենան նստել եմ, գցած է եղել:

Պուճուրը թե`

– Ես չտեսա:

Սամվելը`

– Ցո՛ւյց տուր տեսանկարը:

Պուճուրը`

– Մենք տենց գործիք չունենք, որ տենանք-նկարենք:

Եվ շրխկում է 10 000-անոց տուգանքը...

Փաստորեն Վանաձորում համատարած բնույթ է կրում կեղծ խախտումների արձանագրությունը: Երևի ապօրինի քարոզարշավի կարկանդակի ու եգիպտացորենի գումարն են թոփ անում...

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *