Հասարակություն

Պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների համար գործընթացն առաջիկայում ավելի արագ կիրականացվի

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով վերջույթները կորցրած զինվորների պրոթեզավորումն առաջիկայում ավելի արագ կիրականացվի,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ «Արդեն իսկ իրականացրել ենք կարիքների համալիր գնահատում։ Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում Արցախյան 44-օրյա պատերազմից վերջույթները կորցրած անձինք 120-ն են։ Մենք արդեն սկսել ենք պրոթեզավորման բուն գործընթացը, մասնավորապես, աշխատելով պրոթեզարանների հետ։ Հիմնականում համագործակցում ենք արևմտյան, եվրոպական և ամերիկյան ընկերությունների հետ, և արդեն սկսում ենք իրականացնել դետալների ձեռք բերումը»,- նշել է Առաքելյանը և հույս հայտնել, որ առաջիկա ամիսներին վերջույթները կորցրած բոլոր անձինք նոր և հիմնական պրոթեզներ կստանան։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *