Հասարակություն

ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրը դարձել է անժամկետ

Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրն անժամկետ դարձնելու մասին,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին համապատասխան կարգադրություն է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով որոշումը, ակնհայտ է համարել, որ հավելվածը Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար տեղաշարժը երկրների միջև թույլատրող և դյուրինացնող արդյունավետ ու հեռանկարային գործիք է:

Ղրղզստանը ևս ավելացել է այն երկրների ցանկում, որի քաղաքացիներն այս ծրագրով կարող են մեկնել ՌԴ: Ծրագրից օգտվող երկրների ցանկում են նաև Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին հայտնել է, որ հավելվածը դրսևորել է իրեն որպես արդյունավետ գործիք, որը դյուրացրել է ԵԱՏՄ անդամ երկրների բնակիչների տեղաշարժը՝ ապահովելով պահանջվող բոլոր պայմանները:

«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների՝ ինտեգրացիոն կառույցի կազմում ազատ և անվտանգ տեղաշարժի համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *